«Դեռ ոչ մեկ չգիտի, որ այստեղ եմ». Սիլվի Բարկովան` Հայաստան վերադառնալու և ամուսնու չգալու պատճառի մասին

Դերասանուհի Սիլվի Բարկովայի ամուսնությունը մեծ իրարանցում էր բարձրացրել հայկական շոու-բիզնեսում.բոլորն էին քննարկում դերասանուհու՝ ազգությամբ հնդիկ երիտասարդի հետ ամուսնությունը: Սիլվին վստահ ու հաստատուն քայերով ամուսնացավ և գնաց իր սիրո հետևից: Արդեն որքան ժամանակ է՝ նա ապրում է Հնդկատանում: Խոստովանում է, որ կարոտը խեղդում էր հայրենիքի հանդեպ, և շատ էր ուզում վերադառնալ ու տեսնել մտերիմներին ու իր սիրելի քաղաքը. և ահա երեկ Սիլվին վերջապես վերադարձել է Հայաստան: Տպավորություններն ու ոգևորությունն անսահման են. Դերասանուհին ShowBiz.am-ին հայտնել է իր վերադարձի մասին և կիսվել տպավորություններով, էմոցիաներով, ինչպես նաև ասել՝ ամուսնու Հայաստան չգալու պատճառը:

«Ինձ համար արդեն շատ երկար ժամանակ էր հայրենիքիցս բացակայությունն ու այնտեղ ապրելը, անչափ էի կարոտել: Ես շատ-շատ եմ սիրում Հայաստանն ու դեռ վաղուց էի ուզում գալ: Նույնիսկ քույրիկս բալիկ է ունեցել վերջերս, սակայն ես նոր եմ տեսնում նրան. այնպես որ գալուս պատճառներն ու ցանկությունը շատ էին»,- ոգևորությամբ պատմում է դերասանուհին և նշում, թե ինչու ամուսինն իր հետ չի եկել. «Մենք շատ էինք ուզում միասին գալ, սակայն նրա աշխատանքային գրաֆիկն այնքան ծանրաբեռնված է, որ ամիսներ շարունակ ձգձգվում էր ու չէր ստացվում: Մի օր հասկացանք, որ նրա գրաֆիկն այդպես էլ չի թեթևանա, և այսպես ահնար է. ես եկա, սակայն, ի ուրախություն երկուսիս, շուտով նա էլ կմիանա ինձ»:

Պատմելով վերադարձից հետո ունեցած իր զգացողությունների ու էմոցիաների մասին՝  Սիլվին նշեց. «Աննկարագրելի ուրախ ու հուզիչ էին էմոցիաներս: Անհամբեր էի, թե երբ եմ հասնելու մեր բակ, տեսնելու ընտանքիս անդամներին, հարևաններիս»,-պատմում է Սիլվին և հավելում, որ այստեղ ապրելու մասին կան մտքեր, սակայն դեռ վերջնական ամեն բան որոշված չէ. «Ես ու ամուսինս, իհարկե առաջ Աստված, պլանավորում ենք այստեղ բիզնես հիմնել. գուցե նաև ապրենք. չի բացառվում»:

Սիլվին նշեց, որ Հնդկաստանում ամեն բան շատ լավ է, կյաքն ընթանում է ուրախ ու գեղեցիկ, բայց միևնույն է, ինքը շատ կուզի այստեղ որքան հնարավոր է երկար մնալ, իսկ Հայաստանում եղած ժամանակն արդեն իսկ պլանավորում է ուրախ ու ակտիվ ժամանցով լցնել. «Այստեղ մտադիր եմ լավ հանգստանալ, ուրախ ժամանց անցկացնել ընտանիքիս ու ընկերներիս հետ. շատ եմ կարոտել բոլորին ու անսահման ուրախ եմ»:

Գտնվելով հայրենիքում՝ հնարավո՞ր է արդյոք վերադարձ դեպի սիրելի աշխատանք, կարիերա և նկարահանումներ՝ դերասանուհին պատասխանեց. «Դեռ ոչ մեկ չգիտի, որ այստեղ եմ: Կարծում եմ՝ եթե իմանան, չեն  բացառվում նաև առաջարկները, իսկ ես հաստատ կողմ եմ ու չեմ մերժի. Չէ՞ որ շատ եմ կարոտել բոլոր գործընկերներիս, և ինձ անչափ հաճելի կլինի նրանց հետ աշխատելն ու նկարահանվելը»:

Զրույցի վերջում Սիլվիից ճշտեցինք՝ մայրանալու ցանկության և նպատակների մասին. «Մարդիկ, երբ ամուսնանում են, բնակնաաբար, նրանց նպատակներից մեկը նաև ծնող դառնալն է, որ ունենան հրաշք և տեսնեն, թե 2-ից ինչ հրաքշք կծնվի: Ես կարծում եմ, որ մեր երկուսից գլուխգործոց կծնվի: Իհարկե, ուզում ենք դառնալ մայրիկ ու հայրիկ»,-եզրափակեց դերասանուհին:

Հեղինակ՝ Կիմա Միրզոյան