Ամուսնության առաջարկություն՝ Իվետա Մուկուչյանի ելույթի ժամանակ․ տեսանյութ

Իվետա Մուկուչյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է հուզիչ տեսանյութով, որն անտարբեր չի թողել երկրպագուներին։
Երգչուհու ելույթի ժամանակ հանդիսատեսներից մեկն իր սիրելիին ամուսնության առաջարկություն է արել։
«Ամուսնության առաջարկություն՝ իմ «Սիրահարվել եմ քեզ» երգի ժամանակ:
Ուրախ եմ, որ իմ երգը նրանց համար այդքան կարևոր օրվա և, առհասարակ, նրանց սիրո պատմության մի մասնիկը դարձավ»,-տեսանյութը մակագրել է Իվետան։