Ծնվել է Ֆեոդոր Բոնդարչուկի և Պաուլինա Անդրեևայի առաջնեկը

53-ամյա Ֆեոդոր Բոնդարչուկը և 32-ամյա Պաուլինա Անդրեևան ծնողներ են դարձել: Նրանք որդի են ունեցել: Դերասանուհին ուրախ լուրը հայտնել է իր Instagram-ում:
«Իվան Ֆեոդորի Բոնդարչուկ: 03/02/2021»,- գրել է Պաուլինան:
Լուրերն այն մասին, որ աստղային ընտանիքում համալրում է սպասվում, մամուլում շրջանառվում էին վաղուց, սակայ դրանք պարզապես շշուկներ էին:
Դերասանուհին չէր ներկայանում հանրային միջոցառումներին: Դեռ աշնան սկզբին թատրոնում Պաուլինայի գործընկերները հաստատեցին, որ նա առաջիկայում բեմ դուրս չի գա:
Հիշեցնենք, որ զույգը սկսել է հանդիպել 2015 թվականից, 2019-ին սիրահարներն ամուսնացել են: Դերասանուհու համար այս երեխան առաջինն է, իսկ ամուսնու համար`արդեն երրորդը: