Ի՞նչ տեսքով են Քայլի և Քենդալ Ջեներները ներկայացել Ջասթին Բիբերի նոր ալբոմի շնորհանդեսին․լուսանկարներ

Քայլի և Քենդալ Ջեներ քույրերը, որոնք մտերիմ են մոդել Հեյլի Բիբերի հետ, ներկա են գտնվել վերջինիս ամուսնու՝ հայտնի երգիչ Ջասթին Բիբերի նոր ալբոմի շնորհանդեսի երեկույթին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Երեկույթին 23-ամյա Քայլին ներկայացել է LaQuan Smith ապրանքանիշի 1095 դոլար արժողությամբ կարմիր հանդերձանքով։
Մինչդեռ Քենդալը կրել է սև կիսաշրջազգեստ՝ այն համադրելով շապիկի, կաշվե վերարկուի և մինչև ծնկները հասնող երկարաճիտ բարձրակրունկների հետ։ 27-ամյա երգիչը ներկայացել է իր ալբոմի երեկույթին մոխրագույն տաբատով և կապույտ ջինսե ժակետով։