Քենդալ Ջեններն արձագանքել է իր հղիության մասին լուրերին

Վերջին օրերի ընթացքում 25-ամյա սուպերմոդել Քենդալ Ջենները շարունակում է շնորհավորանքներ ստանալ հղիության առիթով։  Լուրերի տարածման պատճառ է դարձել մայրը՝ 65-ամյա Քրիս Ջենները։

Ջենները Թվիթերում առեղծվածային գրառում էր կատարել․ «Հիմա դու ստացար դա», ապա նշել Քենդալի էջը։ Քրիսն այս ուղեկցել էր երեխայի ծծակի տեսքով էմոջիով։ Հրապապարակումից հետո հետևորդները կարծել են, թե Ջենները բացահայտել է դստեր հղիությունը։ «Սպասեք, Քենդալը հղի՞ է», «Ե՞րբ է նա հասցրել», «Ինչպիսի նորություն», «Շնորհավորում եմ», «Նա հիանալի մայրիկ կլինի»,- գրել են Քարդաշյան-Ջեններ ընտանիքի երկրպագուները։

Մոդելը ստիպված է եղել Թվիթերում պարզաբանել լուրերը։ Նա դիմել է մորը․ «Մայրիկ, սա նման է հղիության մասին հայտարարության»,- գրել է նա։

Իրականում Քրիսն այդ կերպ ցանկացել է ուշադրություն հրավիրել իրենց իրապատում-շոուի նոր սերիայի պրեմիերային։ Դրանում Քենդալը նշում է, որ քույրերից միակն է, որը դեռ երեխաներ չունի։ Նա ավագ քրոջը՝ Քլոեին և ընկերուհուն՝ Մալիկային խոսոտավանել է, որ երազում է փոքրիկի մասին։ Ի պատասխան Մալիկան նրան առաջարկել է հոգ տանել իր չորսամսական որդու՝ Էյսի մասին՝ փորձ ձեռք բերելու համար։