Հասմիկ Խոջյանը նոր կադրեր է հրապարակել իր նշանադրությունից

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն մարտի 29-ին՝ իր  26-ամյակի օրը, նշանադրվել է։ Նա սիրելիի հետ լուսանկար էր հրապարակել և կից գրել էր. «Այո՛։ Ես ասացի՝ այո»։
Մեկնաբանություններում Հասմիկին շնորհավորել են դերասանուհիներ Իննա Խոջամիրյանը, Մարիամ Ալեքսանյանը, Տաթև Սարգսյանը, Դիանա Մխիթարյանը, երգիչ Տյոմը։
Հասմիկը թեև սոցցանցային իր էջերում կիսվում է անձնական կյանքում տեղի ունեցող փոփոխություններով, սակայն չի հրապարակում սիրելիի հետ լուսանկար և չի բացահայտում նրա ով լինելը։
Իր միկրոբլոգում դերասանուհին հետևորդների հետ կիսվել է նշանադրությունից նոր կադրերով։
«Ուզում եմ քիչ-քիչ ձեզ հետ կիսվել իմ հեքիաթային օրվա տարբեր դրվագներով»,-տեսանյութին կից գրել է Հասմիկը։