Կարծես թե երգչուհի Ռիհաննան և ռեփեր A$AP Rocky-ն պատրաստվում են ամուսնանալ այս տարի:
Ինչպես նշում է HollywoodLife-ը, աստղերն այս որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ միասին Նոր տարին դիմավորել են Բարբադոսում՝ Ռիհաննայի ծննդավայրում։ Ու թեև պաշտոնական առաջարկ դեռ չի եղել, աղբյուրը կարծում է, որ դա ընդամենը «ժամանակի հարց է»։ «Ռոքին բացարձակապես զգում է, որ Ռիհաննան կատարյալ կին է, նա չի պատկերացնում կյանքն առանց նրա: Նրանք երկար ժամանակ քննարկում էին ամուսնությունը և գիտեն, որ երկուսն էլ ցանկանում են դա»,- պատմել է զույգին մոտ կանգնած ինսայդերը:
Հիշեցնենք, որ Ռիհաննայի և A$AP Rocky-ի սիրավեպի մասին լուրերը հայտնվեցին դեռ 2020 թվականի հունվարին։ Այնուհետև երգչուհուն, որը երեք տարվա հարաբերություններից հետո բաժանվել էր արաբ միլիարդատեր Հասան Ջամիլից, ռեփերի հետ նկատել են Նյու Յորքի հյուրանոցներից մեկում։ Իսկ արդեն 2021 թվականի մայիսին A$AP-ն GQ ամսագրին տված հարցազրույցում ասաց, որ Ռիհաննան իր կյանքի սերն է։