The Sun-ը ուրախացրել է օգտատերերին հաճելի նորությամբ: Ամերիկացի փոքրիկ Ջալեյնա Սաթերլենդի (աղջիկը ընդամենը մեկ տարեկան է) կադրն հայտնվել է հենց Մեծ Բրիտանիայի թագուհու ուշադրության կենտրոնում և գնահատվել նրա կողմից:
Ամերիկուհի Քեյթլին Սաթերլենդը Հելոուինի տոնին դստեր համար արտասովոր կերպար է ընտրել: Սակայն աղջկան փոքրիկ կախարդի կամ ուրվականի տարազ հագցնելու փոխարեն ընտրել են Էլիզաբեթ 2-րդ թագուհու կերպարը: Մեկ տարեկան փոքրիկը ներկայացել է թագուհու ոճին համապատասխան կապույտ զգեստով և գլխարկով՝ կերպարը լրացնելով մարգարտյա ուլունքներով և վարդագույն պայուսակով: Բացի այդ, «մինի թագուհու» հետ կադրում կան նաև երկու կորգի շները՝ Էլիզաբեթ 2-րդի սիրելի ցեղատեսակը:
Ջալեյնայի մայրը որոշել է փորձել իր բախտը և այս նկարը նամակով ուղարկել անմիջապես թագավորական պալատ: Եվ այն հրաշքով հայտնվել է հենց Էլիզաբեթ 2-րդի մոտ: Այսպիսով, մինչև Սուրբ Ծնունդը Սաթերլենդսի տուն նամակ եկավ անմիջապես Բուքինգհեմյան պալատից:
«Թագուհին ուզում է, որ ես գրեմ և շնորհակալություն հայտնեմ ձեր նամակի և կցված լուսանկարի համար: Նորին Մեծությունը ուրախացավ՝ տեսնելով ձեր դստեր՝ Ջալեյնի լուսանկարը, որը սքանչելի ձևով նման է իրեն: Եղիսաբեթ 2-րդը շնորհավորում է ձեր Սուրբ Ծնունդը, և ձեզ համար կցում եմ մի փոքր տեղեկություն՝ թագավորական ընտանի կենդանիների մասին, որոնք կարող են հետաքրքրել ձեր դստերը»,- գրել է թագավորական սպասուհին:
















