Արքայազն Ջորջը կատարել է իր առաջին թռիչքը

Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի ավագ որդին՝ 11-ամյա արքայազն Ջորջը, արդեն առաջին քայլերն է անում ավիացիայի ոլորտում, հայտնում է The Sun-ը։

Ամառային արձակուրդների իր վերջին օրը նա իր առաջին թռիչքն է կատարել Բերքշիրի օդանավակայանում հրահանգչի հսկողության ներքո: Թռիչքին ուշադիր հետևել են նրա ծնողները՝ արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը։

Արքայազն Ջորջը մեկ ժամից էլ քիչ է անցկացրել օդում և բարեհաջող վայրէջք կատարել։ Ականատեսները պատմել են, որ երիտասարդ ժառանգորդին դուր է եկել թռիչքը։

Թագավորական ընտանիքը ամուր կապ ունի ավիացիայի հետ. Ջորջի նախապապը՝ արքայազն Ֆիլիպը, նույնպես մարզվել է օդանավակայանում: Արքայազն Ուիլյամը բանակում ծառայելուց հետո թռչում էր որոնողափրկարարական ուղղաթիռներով, իսկ արքայազն Հարին Աֆղանստանում Apache ուղղաթիռի օդաչու էր:

Բացի այդ, Քեյթի ծնողներն աշխատում էին քաղաքացիական ավիացիայում՝ մայրը բորտուղեկցորդուհի էր, իսկ հայրը՝ ավիադիսպետչեր։