70 տարեկանում կյանքից հեռшցել է Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտո Ջեքսոնը

70 տարեկանում մահացել է երգիչ և Մայքլ Ջեքսոնի եղբայրը՝ Տիտոն։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Ըստ ընտանիքի ընկեր Սթիվ Մենինգի, ով հայտնել է երաժշտի մահվան մասին, նա սրտի կաթված է ստացել Անգլիա կատարած ճանապարհորդության ժամանակ։ Այնուամենայնիվ, նա հայտնել է, որ մահվան պատճառը պաշտոնապես պարզված չէ: Տիտոն լեգենդար The Jackson 5 խմբում ելույթ է ունեցել եղբայրների՝ Ջեքիի, Ջերմեյնի, Մարլոնի և Մայքլի հետ միասին։

Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին 50 տարեկան հասակում։ Նրա մահվան պաշտոնական պատճառը համարվում է սրտի կանգը, որն առաջացել է բուժող բժշկի կողմից նրան տրված հզոր դեղամիջոցների գերդոզավորումից։