«Նայել էր ուրիշներին». 66-ամյա Մադոննան բաժանվել է 28-ամյա բոյֆրենդից

66-ամյա Մադոննան մի քանի ամիս հանդիպելուց հետո բաժանվել է իր 28-ամյա ընկերոջից՝ ֆուտբոլիստ Ակիմ Մորիսից։ Ինչպես նշում է Daily Mail-ը, զույգի հարաբերություններն ավարտվել են հոկտեմբերի վերջին։

Ըստ երգչին մոտ կանգնած աղբյուրի՝ բաժանման պատճառ կարող էր լինել սիրահարների 37-ամյա տարիքային տարբերությունը։ «Մադոննան այս ընկերոջ հետ բախվեց նույն խնդրին, որը նա ուներ իր բոլոր վերջին տղամարդկանց հետ: Տարիքային տարբերությունը դարձավ խնդիր: Նրանք պատկանում են տարբեր դարաշրջանների: Մադոննան կարծում էր, որ Ակիմը նայում է ուրիշներին»:

Ինքը՝ երգչուհին, դեռ չի մեկնաբանել անձնական կյանքում տեղի ունեցած փոփոխությունները, իսկ Հելոուինի տոնին նա հրապարակել է իր վերջին լուսանկարները սիրելիի հետ։ Մինչ Մադոննայի հետ հանդիպելը Ակիմը երեք տարի հանդիպել է Ռեգան Ռայսի հետ, ով նրանց բաժանումից հետո ասել է, որ իր սիրելին իրեն թողել է երգչուհու համար և կոտրել է նրա սիրտը։