Մել Գիբսոնի՝ Մալիբուում գտնվող 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է (լուսանկարներ)

Դերասան Մել Գիբսոնի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է Կալիֆոռնիայում օրեր շարունակ մոլեգնող անտառային հրդեհներից: Առանձնատունը գտնվում էր Մալիբուում:

Ինչպես գրում է Daily Mail-ը,  69-ամյա դերասանը պատմել է, որ հուսահատված է կատարվածից հետո:

«Ես այնտեղ շատ անձնական իրեր ունեի, սակայն այդ ամենը նյութական է և ես երջանիկ եմ, որ մարդկային կորուստներ չունեմ, բոլորը ողջ-առողջ են»,- նշել է դերասանը, որն այս անշարժ գույքը գնել էր 2008-ին 11,5 միլիոն դոլարով:

Հայտնի է, որ օսկարակիր դերասանը վերջին տարիներին փորձում էր 1996 թվականին կառուցված ընդարձակ առանձնատունը  վաճառել: