Անի Լորակը գաղտնի ամուսնացել է

Անի Լորակը և Իսահակ Վիջրակուն գաղտնի հարսանիք են կազմակերպել Մալդիվներում։ Այս մասին նորապսակները խոսել են OK!-ին տված նոր հարցազրույցում։

Երգչուհին տոնակատարությունից մանրամասներ չի հայտնել։ Հայտնի է, որ արարողությունը տեղի է ունեցել Մալդիվներում։ «Մենք շտապում ենք կիսվել ձեզ հետ մեր կյանքի այս հրաշալի իրադարձությամբ: Շնորհակալություն իմ սիրելի ընկերներին», – գրել է Լորակը Ինստագրամ սոցցանցում։

Ինչպես պարզվում է, Անին և Իսահակը նախընտրելլ են միասին կիսել կարևոր իրադարձությունը, ուստի հարսանիքի ժամանակ հյուրեր չեն եղել. «Ես Մալդիվներում էի, բայց դա առանձին պատմություն է։ Հեքիաթային ճամփորդություն, սեր ցանկացող աղջկա երազանքի իրականացում, հրաշալի փեսացու, ով կպաշտի նրան և կտանի իր գրկում, գեղեցիկ զգեստ։ Այս ամենը տեղի ունեցավ, բայց ես դեռ չեմ կարող հավատալ, որ դա իրական է: Կարծես ամբողջ կյանքս սպասել եմ սրան։ Ամեն ինչ շատ հեշտ էր։ Մենք այս միջոցառումը շատ մտերմիկ դարձրինք՝ ընդամենը երկուսի համար: <…> Ես արդեն 200 հոգու հարսանիքի փորձ ունեի, որոնց կեսից ավելին նույնիսկ չէր հիշում, որ իրենք այնտեղ են»:

Երգչուհին պարզաբանել է, որ ինքն ու ամուսինը ցանկանում են ավելի ուշ իրենց սիրելիների համար տոնակատարություն կազմակերպել, որին ներկա կլինեն իրենց երեխաները։