Ուիլ Սմիթը պատրաստ է բաժանվել կնոջից 27 տարվա ամուսնությունից հետո

Ուիլ Սմիթն ու նրա կինը՝ Ջադա Պինկետ Սմիթը, քննարկում են պաշտոնական ամուսնալուծությունը մոտ երեք տասնամյակ ամուսնությունից հետո: Նրանք ընկերներին խոստովանել են, որ «ստի մեջ են ապրում»։

Ըստ Radar Online-ի ինսայդերի՝ պատճառը Սմիթի հրապարակային համբույրն է եղել երգչուհի Ինդիա Մարտինեսի հետ, որից հետո դերասանին սկսել են քննադատել դավաճանության համար։ «Նրանք պարզապես սպասում են, մինչև պաշտոնապես ամուսնալուծության հայց ներկայացնեն: Ջադան անգամ Ուիլի հետ չի գնացել Գրեմմիի: Սա նշան է, որ գործերը լավ չեն ընթանում։ Կարծես նա դադարել է ձևացնել, որ ամեն ինչ կարգին է: Այս համբույրը նրա համար վերջին կաթիլն էր»,- ասել է հրատարակության աղբյուրը։

Իրավիճակն ավելի է բարդանում նրանով, որ դերասաններն իրենց ամուսնության ընթացքում հարյուր միլիոնավոր դոլարներ են վաստակել, սակայն նախամուսնական պայմանագիր չեն կնքել։ Ուստի գույքը բաժանելը շատ դժվար կլինի։

Ուիլ և Ջադա Փինկեթ Սմիթներն ամուսնացել են 1997 թվականի դեկտեմբերի 31-ին։ Նրանք երկու երեխա են մեծացրել՝ Ջեյդենին և Ուիլոյին: 2016 թվականից դերասանները միասին չեն ապրում։