Մարգարիտա Սիմոնյանը բացահայտել է, թե ինչից է իր մոտ առաջացել քաղցկեղ

RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա» մեդիա խմբի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը նշել է, որ իր քաղցկեղը առաջացել է սթրեսից և մշտական ​​անհանգստությունից։ Նրա խոսքով, ինքը քաղցկեղի զարգացման գենետիկ նախատրամադրվածություն չի ունեցել։

«Ոչ բոլոր հիվանդություններն են առաջանում սթրեսից, բայց իմը անկասկած այդպես է։ Բոլոր ուռուցքաբաններն ինձ այդպես են ասել։ Սա 100% սթրես է… Սա քաղցկեղի փոթորիկի նման զարգացում է, որն առաջանում է սթրեսից»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է Մարգարիտա Սիմոնյանը։ 

Նա նաև հայտնել է, որ քիմիաթերապիայով  չի կարողացել լիովին ապաքինվել և գտնվում է մշտական ​​բժշկական հսկողության տակ։

2025 թվականի սեպտեմբերին Սիմոնյանը հայտարարել էր, որ իր մոտ ախտորոշվել է լուրջ հիվանդություն։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ բուժում է ստանում քաղցկեղի դեմ։

Աղբյուրը`Panorama.am