Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է որդու մասնակցությամբ բացառիկ կադրեր

Մարգարիտա Սիմոնյանը հուզիչ տեսանյութ է տարածել իր և Տիգրան Քեոսայանի որդու՝ Բագրատի մասնակցությամբ։ Սիմոնյանը ասում է հայտնի ասացվածքների առաջին հատվածը, որդին փորձում է շարունակել։

RT-ի գլխավոր խմբագիրը վեց ամիս առաջ կորցրել է ամուսնուն։ Շտապ հոսպիտալացումից հետո ռեժիսօրը գրեթե մեկ տարի անցկացրել է կոմայի մեջ։ Այս ընթացքում Սիմոնյանը ևս երկու սարսափելի լուր է ստացել՝ երեխաներից մեկի ծանր անբուժելի հիվանդության և ախտորոշման մասին։

Սիմոնյանն ավելի վաղ տված հարցազրույցում ասել էր, որ չի ցանկանում մանրամասներ հայտնել երեխայի հիվանդության մասին։

Ինքը՝ Սիմոնյանը կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով ենթարկվել է բարդ վիրահատության և անցել քիմիաթերապիայի մի քանի կուրսերի։ Ի դեպ, նա թաքցնում է իր ախտորոշումը Բագրատից ու նրա քույրերից՝ Մարիաննայից ու Մարոյից։

Աղբյուրը` Panorama.am