Խանութից գնված կիտրոնների կեղևը կարող է պարունակել ոսկ և վնասակար քիմիական նյութեր, որոնք օգտագործվում են մրգերը տեղափոխման ընթացքում մշակելու համար։ MIR 24-ի հաղորդմամբ, այդ իսկ պատճառով փորձագետ Անաստասիա Լեբեդևան խորհուրդ չի տալիս խանութից գնված կիտրոնները կեղևով օգտագործել։
Բացառություն են կազմում օրգանական կամ տնական կիտրոնները։ Նման մրգերի կեղևը անվտանգ է ուտելու համար, բայց այն պետք է մանրակրկիտ լվացվի։
Կիտրոնի կեղևը կարող է նաև վտանգավոր լինել երիկամների, լեղապարկի կամ ստամոքս-աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց համար՝ օքսալատների պատճառով, որոնք կարող են քարերի առաջացման պատճառ դառնալ։
Աղբյուրը` Panorama.am















