«Նա անդադար լաց է լինում». Մեգանն ու Հարին հեռացել են Մեծ Բրիտանիայից՝ նրա հոր շուրջ բռնկված սկանդալի ֆոնին

45-ամյա Մեգան Մարքլը ամուսնու՝ արքայազն Հարիի և երեխաների հետ հեռացել է Մեծ Բրիտանիայից՝ հոր՝ Թոմաս Մարքլի դեմ ընթացող քննչական գործընթացի պատճառով մամուլում բարձրացած աղմուկի ֆոնին․ վերջինիս մեղադրում են մանկական պորնոգրաֆիա պահելու մեջ։

«Նա աննկարագրելի հուսահատված է։ Նա նայում է Լիլիին ու անդադար լաց է լինում՝ մտածելով բոլոր երեխաների՝ ենթադրյալ զոհերի մասին։ Չէ՞ որ ինքն էլ փոքր երեխաներ ունի։ Դա ուղղակի սարսափելի է»,- Hello պարբերականին պատմել է Սասեքսների զույգին մոտ կանգնած ինսայդերը։ Նա նաև հավելել է․ «Նա լիովին ջախջախված է։ Բայց որոշակի թեթևացում կա նրանից, որ ճշմարտությունն ի վերջո ջրի երես ելավ»։

Այժմ, աղբյուրի փոխանցմամբ, Սասեքսների ընտանիքը գտնվում է իրենց ընկերոջ տներից մեկում, ով թույլատրել է նրանց որոշ ժամանակ ապրել այնտեղ։ Իրենց հստակ գտնվելու վայրը զույգը թաքցնում է։