30-ամյա սուպերմոդել Բելլա Հադիդը հաստատել է սիրավեպը 38-ամյա գործարար և կովբոյ Նաթան Լեյսիի հետ։
Զույգն այցելել է «Հոկեյն ընդդեմ քաղցկեղի» բարեգործական հոկեյի հանդիպմանը, որն անցկացվել է Կոլորադո նահանգի մայրաքաղաք Դենվերում։ Միջոցառումից հետո մոդելը սոցցանցերում կիսվել է ընտրյալի հետ համատեղ լուսանկարներով։ Հադիդը նկարները մակագրել է այսպես․ «Ինձ միշտ դուր է եկել հոկեյ նայելը։ Քանի որ հոգով ես Կոլորադոյից աղջիկ եմ, միայն ժամանակի հարց էր, թե երբ կհայտնվեի խաղին։ Որտեղ էլ որ լինեք, հոկեյին ուղիղ եթերում (տեղում) հետևելն անհավանական բան է․ նվիրվածությունը, տոկունությունը, թիմային ոգին, խաղացողների կրքոտությունն ու երկրպագուների անսահման նվիրվածությունը։ Ինչ-որ բացառիկ բան կա տրիբունաների եզրին կանգնելու և այն խաղը դիտելու մեջ, որը միավորում է ամբողջ համայնքը»։
Հիշեցնենք, որ մոդելի և Լեյսիի սիրավեպի մասին լուրերը տարածվել էին դեռ այս տարվա սկզբին, երբ զույգին պապարացիները լուսանկարել էին Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Ինչպես նաև Հադիդին մի քանի անգամ պապարացիները ֆիքսել էին Լեյսիի հայրենի քաղաքում՝ Կոլորադո նահանգի Քրեսթեդ-Բյուտում։ Երկրպագուների կասկածները հաստատվեցին, երբ Հադիդի և Լեյսիի համատեղ լուսանկարը երկրպագուները տեսան մոդելի հեռախոսի արգելափակված էկրանին։



















