ԽՍՀՄ և Վրաստանի հայտնի դերասան Վախթանգ Կիկաբիձեի մասնակցությամբ Գյումրիի մասին ֆիլմը դարձել է Մոսկվայի կինոփառատոնի դափնեկիր:
Վրացի ռեժիսոր Վիկտորյա Մակսոևայի ֆիլմը կոչվում է «Յար, արի Գյումրի»: Այն պատմում է Գյումրիի, քաղաքի բնակիչների, կենցաղի, մշակությաին, ճարտարապետական և այլ առանձնահատկությունների մասին: Ֆիլմը նաև պատմում է Գյումրիի և Վրաստանի հասարակական ու մշակութային կապերի մասին: Ֆիլմի պրեմիերան կայացել է 2019-ի սկզբներին, սկզբում՝ Հայաստանում, հետո՝ ՌԴ-ում և Վրաստանում: