«Նիժնի Նովգորոդ» ֆուտբոլային ակումբը գեղեցկուհիների օգնությամբ ներկայացրել է թիմի նոր համազգեստը՝ հաջորդ մրցաշրջանի համար: Այն ներկայացրել են «Միսս ՖԱ Նիժնի Նովգորոդ» գեղեցկության մրցույթի մասնակիցները։
Կապույտ շապիկը առավելագույն ձայներն էր հավաքել Նիժնի Նովգորոդի թիմի երկրպագուների շրջանում:
Երկրորդ մարզաշապիկը ամբողջովին սպիտակ է: Միևնույն ժամանակ հնարավոր է սպիտակ շապիկը համատեղել մուգ կապույտ շորտերով, նշում են ակումբի մամուլի ծառայությունից: