«Բիսկետ Ջատրա 2021». Նեպալում մեկնարկել են ամանորյան ավանդական փառատոնի տոնախմբությունները․ ֆոտոշարք

Նեպալում մի քանի օր է, ինչ մեկնարկել են ամանորյա ավանդական փառատոնի մաս կազմող «Բիսկետ Ջատրա»-ի տոնախմբությունները, գրում է The Guardian-ը:
Նշվում է՝ երկրում այս տոնակատարությունները սկսվում են հսկայական մարտակառքերի՝ քաղաք դուրս բերելով, որոնց վրա տեղադրված են Բհայրավա աստծու և աստվածուհի Բհադրակալիի արձանները:

Չնայած կորոնավիրուսային համավարակին և տեղի իշխանությունների կողմից կիրառվող մի շարք սահմանափակումներին, ըստ որոնց չի թույլատրվում 25 և ավելի անձանց մեկ վայրում հավաքվելը, երկրի հազարավոր բնակիչներ դուրս են եկել ավանդական միջոցառումը տոնելու նպատակով:
Նշենք՝ տոնակատարությունների շրջանակում գունավոր փոշի է տարածվում գարնան գալուստը ողջունելու համար:
Ստորև ներկայացնում ենք տոնախմբության մասին պատմող ֆոտոշարքը.