Գոհար Ավետիսյանն ամուսնու, սկեսուրի և սկեսրայրի հետ Հայաստանում է. նրանց այցի առիթն ու ամուսնու հետ սիրառատ լուսանկարները

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին ընտանիքի և ամուսնու ծնողների հետ կրկին Հայաստանում է: Նա պատմել է, որ եկել են մասնակցելու իր հարազատներից մեկի հարսանիքին, որի հարսանեկան դիմահարդարումը հենց ինքն էր արել:

Օգտվելով Հայաստանում լինելու առիթից՝ Ինստագրամի իր էջում դիմահարդարը պարբերաբար հրապարակումներ է անում այստեղից: Նա լուսանկարներ է հրապարակել ամուսնու՝ Սերգեյի և որդու՝ Գասպարի հետ ընտանիքի օրվա առթիվ և գրել. «Ընտանիքն ամենակարևոր հարստությունն է»:

Գոհարը նաև լուսանկարներ ու տեսանյութեր էր հրապարակել հարսանիքից: Նա ցույց էր տվել, որ նորապսակ զույգին անակնկալ է մատուցել՝ խնջույքին երգելու հրավիրել Հակոբ Հակոբյանին ու Արմեն Հովհաննիսյանին:

Նշենք, որ նախորդ ամիս ևս Գոհարն ընտանիքի հետ Հայաստանում էր, առիթը կրկին հարազատներից մեկի հարսանիքն էր: Նա նշել էր, որ իրենք բիզնես դասով են թռչում, քանի որ փորձում է ամեն կերպ ապահովել ծնողների հարմարավետությունը: