Բիանկա Ցենսորիի հետքերով. Քիմ Քարդաշյանը զարմացրել է երկրպագուներին համարձակ կերպարով

Աշխարհի ինչ-որ մի անկյունում լուռ տխրում է Քանյե Ուեսթը։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ Քիմ Քարդաշյանի նոր ելքից հետո երկրպագուները նրան շփոթել են ռեփերի ներկայիս կնոջ՝ Բիանկա Ցենսորիի հետ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ռեալիթի 43-ամյա աստղը որոշել է զբոսնել Լոս Անջելեսում այնպիսի տեսքով, որը չափազանց շատ հիշողություններ է ստեղծում նրանց համար, ովքեր տեսել են Բիանկայի աղաղակող հանդերձանքները: Քիմը նախընտրել է ներկայանալ Total Black-ով, որը ներառում էր զուգագուլպաներ և ամբողջովին մերկ մեջքով տոպ: Ի դեպ, վերջերս գործարար կինն անսպասելիորեն մազերը պլատինե շիկահեր է ներկել:

Դեռևս պարզ չէ, թե ինչու է Քիմը որոշել նման ցնցող տեսք ունենալ՝ պատճենված իր նախկին ամուսնու կնոջ ամենօրյա կերպարներից։ Ի դեպ, Քիմն ու Բիանկան իրականում լավ հարաբերություններ ունեն տեսախցիկներից և պապարացիներից դուրս։