«Հանգստանալու միակ արդյունավետ միջոցը սեքսն է». Բիլլի Այլիշը անկեղծորեն խոսել է իր կյանքից

22-ամյա երգչուհի Բիլլի Այլիշին խանգարում է սեփական փառքը: Աղջիկը նույնիսկ պաշտպանության տակ իրեն հանգիստ չի զգում։ Նա մշտական ​​լարվածության մեջ է։

«Գրեմմի» մրցանակի դափնեկիրն ասել է, որ ապրում է Շարք անունով մոխրագույն պիտբուլի հետ, որը կարող է կտոր-կտոր անել յուրաքանչյուրին, ով փորձում է խաթարել իր խաղաղ կյանքը։ Բայց սա բավարար չէ, երբ խոսքը վերաբերում է երկրպագուներին:

«Իմ անձնական կյանքում իսկապես սարսափելի բաներ էին կատարվում, և իմ անվտանգությունը վտանգված էր: Բայց դա մի բան է, որով ես ապրում եմ իմ կյանքի մեծ մասը, և որով ես պարզապես պետք է ապրեմ»,- ասել է փոփ աստղը Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում:

Արտիստն ասել է, որ իր համար հանգստանալու միակ արդյունավետ միջոցը սեքսն է։ Նա նշել է, որ պատրաստ է այս մասին խոսել ցանկացած առիթի դեպքում։