15 տարի անց «Լուսամփոփի պես աղջիկ»-ը նորովի կատարում է Վահագ Ռաշը (տեսանյութ)

Վահագ Ռաշը երկրպագուների դատին է հանձնել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը։ Գործիքավորման հեղինակը Վահան Նահապետյանն է։ Տեսահոլովակի անիմացիան ստեղծել է Գևորգ Չափլանյանը:

«Ուղիղ 15 տարի առաջ տեղի ունեցավ «Լուսամփոփի պես աղջիկ» երգի պրեմիերան, որով սկսեցի երաժշտական կարիերաս: Երգը գործիքավորել եմ նորովի և հանձնում եմ ձեր դատին», – գրել է երգիչ-երգահանը: