«Մեր փոքրիկը դարձավ 40 օրական»․ Հռիփսիմե Հակոբյանը նորածին որդու լուսանկարն է ցուցադրել

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը, որը շաբաթներ առաջ երկրորդ անգամ մայր է դարձել, ընտանեկան լուսանկար է հրապարակել։ Ինսթագրամյան իր էջում երգչուհին լուսանկարներ է տեղադրել` հայտնելով, որ այսօր որդին` փոքրիկ Ռոբերտը 40 օրական է։ Փոքրիկին տարել են եկեղեցի` քառասունքից հանելու։

«Այսօր մեր փոքրիկը դարձավ 40 օրական։ Աստված պահապան աշխարհի բոլոր մանուկներին»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին։

Նշենք, որ լուսանկարներից մեկում էլ երգչուհու ավագ որդին է երևում` Լեոն։

Հետևորդները շնորհավորել են երգչուհուն։

Նշենք, որ հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը` երգիչ Մարտին Մկրտչյանն ու Հռիփսիմե Հակոբյանը, երկար ժամանակ ընկերություն անելուց հետո ամուսնացել են 2013 թվականի հուլիսի 4-ին: Նրանց հարաբերությունների մասին խոսակցությունները շատ վաղուց կային, սակայն զույգը բառ անգամ չէր ասում այդ մասին: Ակնհայտ հարաբերությունները նրանք խնամքով թաքցրին անգամ նշանադրությունից հետո: Հիմա նրանց որդին` Լեոն, 6 տարեկան է։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Hripsime Hakobyan (@hripsimehakobyanofficial)