Իրինա Շեյքը Մեքսիկայի լողափերից մեկից լուսանկար է հրապարակել․ նա դեռ շարունակում է հանդիպել Քանյե Ուեսթի հետ (լուսանկարներ)

Սուպերմոդել Իրինա Շեյքն իր ինստագրամյան հաշվում լողազգեստով լուսանկարներ է հրապարակել, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ աստղը Մեքսիկայում մասնակցում է Tropic of C ապրանքանիշի նոր ֆոտոշարքի նկարահանումներին։

Հրապարակված լուսանկարներում 35-ամյա մոդելը կրում է սուպերմոդել Քենդիս Սվեյնփոլին պատկանող Tropic of C ապրանքանիշի երկու մասից բաղկացած լողազգեստ՝ 160 դոլար արժողությամբ։

Վերջին շրջանում Իրինա Շեյքի անձնական կյանքի շուրջ առկա խոսակցությունների ֆոնին People ամսագրի աղբյուրներից մեկը նշել է, որ նա դեռևս շարունակում է հանդիպել ռեփ կատարող Քանյե Ուեսթի հետ, սակայն կիլոմետրերի հեռավորության վրա բնակվելով։ Աղբյուրը նշել է, որ Քանյեն շարունակելու է ապրել Լոս Անջելեսում և Նյու Յորք տեղափոխվելու մտադրություն չունի։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Page Six-ի աղբյուրն ասել է, որ Իրինա Շեյքը համակրում է Քանյե Ուեսթին որպես ընկեր, սակայն չի ցանկանում հարաբերություններ կառուցել նրա հետ։

Հիշեցնենք, որ ամերիկացի ռեփ կատարող, դիզայներ Քանյե Ուեսթին իր ծննդյան տարեդարձի օրը նկատել են ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի հետ Ֆրանսիայի Պրովանս շրջանում զբոսնելիս։