Իսպանիայի թագավորական ընտանիքն իր հանգիստն է վայելում Մալյորկայում (լուսանկարներ)

Իսպանիայի թագավորական ընտանիքն իր հանգիստն է վայելում Միջերկրական ծովում գտնվող Մալյորկա կղզում, որտեղից Daily Mail պարբերականն ուշագրավ լուսանկարներ է հրապարկել:

Դրանցում երևում են Իսպանիայի թագավոր Ֆելիպե 6-րդը, թագուհի Լետիցիան, արքայադուստրեր Լեոնորն ու Սոֆիան, ինչպես Ֆելիպեի մայրը՝ նախկին թագուհի Սոֆիան:

Հայտնի է, որ միապետական ընտանիքի անդամները ճաշել են տեղի ռեստորաններից մեկում:

Նշենք, որ Ֆելիպե 6-րդը գահ է բարձրացել 2014-ին: