Օգոստոսի 25-ին Սոչիում կայացավ «Նոր Ալիք 2021»-ի եզրափակիչ համերգը, որի ընթացքում տարբեր մրցանակներ հանձնվեցին մասնակիցներին, ինչպես նաև պաշտոնապես հայտարարվեց հաղթողի անունը:
Ինչպես արդեն ավելի վաղ տեղեկացրել էինք` մրցույթում հաղթող ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը (267 միավոր)` դառնալով բոլոր երեք մրցութային օրերի առաջատարը:
Որպես հաղթող՝ Սարոն ստացել է «Նոր Ալիք»-ի խորհրդանշական մրցանակն ու 3,5 միլիոն ռուբլի գումարային պարգև:
Մրցանակը ստանալիս` երգիչը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին ու ժյուրիի անդամներին, իսկ վերջում խոնարհվել ու հավելել` «Այս հաղթանակս ուզում եմ նվիրել մեր հայ զինվորներին»: