50 Cent-ը և Մեգան Ֆոքսը կմիանան «Անզսպելիներ»-ի չորրորդ մասին

Lionsgate-ը և Millennium Media-ն աշխատում են «Անզսպելիները»-ի չորրորդ մասի վրա, այս մասին հայտնում է Deadline-ը:

Հաղորդվում է, որ իրենց դերերին կվերադառնան Սիլվեստր Ստալոնեն, Ջեյսոն Սթեթհեմը, Դոլֆ Լունդգրենը և Ռենդի Կուտյուրը: Ֆիլմում կխաղան նաև 50 Cent-ը, Մեգան Ֆոքսը և Թոնի Ջաան:

Ֆիլմի  նկարահանումները կսկսվեն աշնանը: Ռեժիսորի աթոռը կզբաղեցնի Սքոթ Վոն: Սցենարի հեղինակը Սպենսեր Քոենն է: Սցենարի վրա աշխատել են նաև Մաքս Ադամսը և Ջոն Ջոզեֆ Քոնոլլին: Սյուժեի մանրամասները դեռ գաղտնի են պահվում։

Առաջին «The Expendables»-ը լույս է տեսել 2010 թվականին: Երկրորդ մասի պրեմիերան կայացել է երկու տարի անց, իսկ երրորդինը՝ 2014-ին:

Շարունակության թողարկման ամսաթիվը դեռ անհայտ է:

Ավելի վաղ, Սիլվեստր Ստալոնեն, որը մարմնավորում էր Նանաուեի կերպարը՝ Շնաձկների թագավորին՝ Ջեյմս Գաննի «Suicide Squad: Mission Through» ֆիլմում, ասել է, որ այս դերի համար իրեն ոգեշնչել է կուզիկը՝ Վիկտոր Հյուգոյի վեպի գլխավոր հերոսը («Փարիզի աստվածամոր տաճարը»):