Երկար դադարից հետո առաջին անգամ Դամիանո Դավիդը լուսանկար է հրապարակել սիրելիի հետ

Անկախ նրանից, թե ինչպես են երկրպագուները «շիփում» նրան Maneskin-ի կիթառահար Վիկտորյա դե Անջելիսի հետ, արտիստը ցույց է տալիս, որ ինքն արդեն կատարել է իր ընտրությունը։

Այն բանից հետո, երբ իտալական ռոք խումբը հաղթեց Եվրատեսիլում, աղջիկները գլուխները կորցրին ոչ միայն նրանց երաժշտության պատճառով. նրանք շտապեցին հետաքրքրվել, թե արդյոք Դամիանոյի սիրտը զբաղված է, ինչ կա նրա և Վիկտորյիայի միջև, և ով է Ջորջիա Սոլերին, որը հանկարծ հայտնվեց այս պատմության մեջ։

Պարզվում է, որ նա երգչի սիրելին է, ով չէր պատրաստվում թաքցնել այդ փաստը։ Եվ չնայած այն հանգամանքին, որ նրանք հազվադեպ են կիսվում համատեղ լուսանկարներով, երբեմն նրանք հաճելիորեն զարմացնում են։ Օրերս Դամիանոն ցույց է տվել, թե ինչպես է քնքշորեն համբուրում իր ընտրյալի ճակատը։ Այդ ընթացքում նա լուսանկարում է պահն և իհարկե ժպտում։