Քեյթ Բլանշեթը կնկարահանվի Պեդրո Ալմոդովարի նոր ֆիլմում

Ավստրալացի դերասանուհի Քեյթ Բլանշեթը կնկարահանվի Պեդրո Ալմոդովարի ֆիլմում. այս մասին հայտնում է Variety-ն:

Ալմոդովարը կէկրանավորի գրող Լյուսիա Բեռլինի «A Manual for Cleaning Women: Short Stories» ստեղծագործությունը: Գրքում ներկայացված է 43 պատմվածք՝ տարբեր ոլորտներում աշխատող կանանց մասին: Բոլոր պատմությունները միավորում է հերոսուհի Նեյը, ում մարմնավորելու է Բլանշեթը:

Ծրագիրը ներկայումս գտնվում է զարգացման վաղ փուլում: Հայտնի է, որ ֆիլմի պրոդյուսերներն են Էնդրյու Ափթոնը և Կոկո Ֆրանցինին, ինչպես նաև Բրայան Օլիվերը և Բրեդլի Ֆիշերը: