Արքայազն Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, պարզաբանել է, թե ինչու չի նշում իր 40-ամյակը

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը հունվարի 9-ին դարձավ 40 տարեկան, սակայն չի նշում ծննդյան օրը։
ԶԼՄ–ները հայտնում են, որ Քեյթը հրաժարվել է ծննդյան օրվա առթիվ մեծամասշտաբ երեկույթից` հօգուտ ընդհանուր տոնի, որը նա իր ամուսնու հետ կկիսի այս ամռանը։

Դքսուհին որոշել է, որ իր ծնունդը կնշի հունիսի 21-ին, երբ արքայազն Ուիլյամը կդառնա 40 տարեկան։

Երկրում կորոնավիրուսի հետևանքով համաճարակաբանական իրավիճակի պատճառով նա ստիպված է անձնական փորձով ցույց տալ բրիտանացիներին, որ այժմ զանգվածային միջոցառումները կարող են վտանգավոր լինել առողջության համար։

Նշում են նաև, որ սպասվում է, որ թագուհին իր սիրելի թոռան համար շքեղ հանդիսություն կկազմակերպի։