Ինչի վրա է Կիանու Ռիվզը ծախսել «Մատրիցա» ֆիլմի համար իր եկամուտի մեծ մասը

LOS ANGELES, CALIFORNIA - JUNE 11: Keanu Reeves attends the premiere of Disney and Pixar's "Toy Story 4" on June 11, 2019 in Los Angeles, California. (Photo by Matt Winkelmeyer/Getty Images)

Կիանու Ռիվզը իր հոնորարների 70%-ը նվիրատվություն է արել, որը ստացել է իր առաջին՝ «Մատրիցա» ֆիլմի համար: Դերասանը որոշել է գումար նվիրաբերել լեյկեմիայի դեմ պայքարի հիմնադրամին. այս մասին հայտնում է Daily Mail-ը։

1999 թվականին հայտնի դարձավ, որ նրա կրտսեր քույրը՝ Քիմը, մոտ ութ տարի է, ինչ պայքարում է լեյկեմիայի դեմ: Կիանուն այն ժամանակ դարձավ աղջկա հիմնական խնամակալը և օգնեց նրան ապաքինվել: Ախտորոշումից 10 տարի անց Քիմի հիվանդությունը անցավ ռեմիսիայի:

Ընդհանուր առմամբ նա նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որի կեսը ծախսել է քրոջ վերականգնողական թերապիայի վրա: Այդ ժամանակվանից նա հիմնել է բարեգործական հիմնադրամ՝ օգնելու արյան քաղցկեղի դեմ պայքարողներին: