Ֆիլմերի և սերիալների արտադրության ամենահայտնի հարթակը՝ Netflix-ը, իր վերջին նախագծերից մեկում՝ WW2 in color: road to victory (Երկրորդ համաշխարհային պատերազմն իր գույներով. ուղի դեպի հաղթանակ) ցուցադրել է քարտեզային կադրեր, որոնցում Հայաստանի տարածքը ներառում է Արևմտյան Հայաստանի տարածքը ևս։
Թուրքիայում դրան կոշտ են արձագանքել։ Թուրքական ծովային և գլոբալ ռազմավարությունների Turk Degs կենտրոնը Twitter-ում գրել է.
🔴 Netflix platformunda yayınlaman İkinci Dünya Savaşı konulu belgeselde Türkiye toprakları Ermenistan toprağı olarak lanse edilmiştir.
📌 Türkiye’nin toprak bütünlüğünü ve egemenliğini hedef alan bu girişimlerin tamamını kınıyoruz! pic.twitter.com/o4ToP5dmYX
— TÜRK DEGS / TURK MAGS (@turkdegs) January 9, 2022
«Մենք դատապարտում ենք Թուրքիայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս բոլոր փորձերը»։
Իսկ Yeni Akit թերթը գրել է, որ Netflix-ը «թշնամաբար է տրամադրված թուրքերի նկատմամբ», քանի որ «Թուրքիայի Արևելյան Անատոլիայի շրջանը ցուցադրվել է որպես Հայաստան»։
«Սա շիզոֆրենիա է։ Նրանք փորձում են իրենց միտքը և հիվանդ խաղերը հարմարեցնել քարտեզին: Թող վերջ տան այս հակաթուրքական ընկերության հեռարձակումներին Թուրքիայում»,- գրել է թերթը։
Թուրքիայում աղմուկ հանած սերիալի էպիզոդը Ստալինգրադի ճակատամարտի մասին է, որում Armenia անունը դուրս է գալիս ժամանակակից Հայաստանի տարածքից՝ անցնելով դեպի Կարս և Արևմտյան Հայաստանի այլ մարզեր։