Քանյե Ուեսթը և Ջուլիա Ֆոքսը բաց հարաբերությունների մեջ են

Ռեփեր Քանյե Ուեսթը և մոդել Ջուլիա Ֆոքսը բաց հարաբերությունների մեջ են. գրում է PageSix-ը՝ հղում անելով զույգին մոտ կանգնած աղբյուրներին։

Աղբյուրները ասում են, որ Ֆոքսն ու Ուեսթը ներկայումս հանդիպում են այլ մարդկանց հետ. Ֆոքսը «առեղծվածային անծանոթ» ունի, իսկ Ուեսթը «բացահայտ հանդիպում է» Instagram-ի մոդելի և Քիմ Քարդաշյանի նմանակ Ջեյնի Ջոնսի հետ: Նրանց ընկերությանը միացել է նաև 37-ամյա ռեփեր Ֆրենչ Մոնտանան՝ Քիմի քրոջ՝ Քլոե Քարդաշյանի նախկին սիրեկանը։

«Նրանց կապը գերազանցում է բոլոր նորմերը, քանի որ նրանք զարգացած էակներ են, ովքեր պարզապես ցանկանում են միմյանց երջանկացնել: Խանդ կամ վատ տրամադրություն չկա»,- կիսվել է ինսայդերը:

Ջուլիա Ֆոքսն ավելի վաղ իր Forbidden Fruits փոդքաստում հայտարարել էր, որ «ապրում է պահով» Քանյեի հետ և ոչ մի ակնկալիք չունի։

Նա նաև պատասխանել է երկրպագուների կոմերցիոնիզմի մեղադրանքներին. շատերը վստահ են, որ աղջիկը հայտնի երաժշտի հետ հանդիպում է միայն հանուն փողի և փառքի։