Դերասան Ռոբերտ Դաունի կրտսերը կնկարահանվի Շեյն Բլեքի «Փարկեր» նախնական անվանումով ֆիլմում, որը պատվիրել է Amazon-ը:
The Wrap-ի տվյալներով կինոնկարը հիմնված կլինի գրող Դոնալդ Ուեսթլեյքի (աշխատել է Ռիչարդ Սթարք կեղծանունով) վիպաշարում ընդգրկված գործերից մեկի վրա՝ Փարքեր անունով պրոֆեսիոնալ գողի մասին: Հենց նրան է մարմնավորելու Ռոբերտ Դաունի կրտսերը:
Սա առաջին դեպքը չէ, երբ Շեյն Բլեքն ու Ռոբերտ Դաունի կրտսերը միասին են աշխատում։ 2005 թվականին թողարկվեց «Kiss Kiss Bang Bang» քրեական դրաման, որը մասամբ վերակենդանացրեց դերասանի կարիերան կախվածության դեմ նրա երկար պայքարից հետո։ 2008 թվականին հեռուստադիտողները ականատես եղան նրանց մյուս համագործակցությանը՝ Marvel-ի «Երկաթե մարդը» բլոկբաստերի երրորդ մասում։