BTS խումբը վերադառնում է ԱՄՆ՝ վերսկսելու իր համերգաշարը

Հարավկորեական BTS խումբը ապրիլին կվերադառնա Միացյալ Նահանգներ՝ Լաս Վեգասում մի շարք համերգներով ներկայանալու: Տեղեկությունը չորեքշաբթի հայտնել է նրանց գործակալությունը:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված «Permission to Dance on Stage» շրջագայության համերգները տեղի կունենան ապրիլի 8-9-ը և ապրիլի 15-16-ը, իսկ վերջին շոուն կհեռարձակվի ուղիղ եթերով, հայտնում է Bit Hit Music-ը:

Հավելենք, որ ավելի վաղ Big Hit-ը հայտնել էր, որ խմբի վոկալիստներից Վին (Քիմ Թեհյոն) վարակավել է կորոնավիրուսով և այս շրջանում բուժում է անցնում։