Ամերիկացի դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը վերջերս լույս աշխարհ է բերել իր առաջնեկին։ Այդ մասին գրում է TMZ-ը։
«Նա ծննդաբերել է Լոս Անջելեսի շրջանում, սակայն մենք դեռ չգիտենք երեխայի սեռը, ոչ էլ ծննդյան ստույգ ամսաթիվը… Մենք բազմիցս զանգահարել ենք Ջենիֆերի ներկայացուցչին, սակայն նա չի պատասխանել»,- հաղորդել է հրատարակությունը։
Երեխայի հայրը Լոուրենսի ամուսինն է՝ արտ-դիլեր Կուկ Մարոնին։ Նրանք ամուսնացել են 2019 թվականի աշնանը։ Անցյալ տարվա սեպտեմբերին հայտնի դարձավ, որ զույգը սպասում է իր առաջնեկին։