Ամերիկյան լրատվամիջոցները «‎հուղարկավորել են» Եղիսաբեթ թագուհուն

Hollywood Unlocked-ի ամերիկյան հրատարակությունը Instagram-ի իր աքաունթում հրապարակել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան լուրը։

«Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հաստատել են, որ Եղիսաբեթ թագուհին, ցավոք, մահացել է: Թեև նրա մահվան հետ կապված ամբողջական մանրամասները դեռևս հրապարակված չեն, այդ պահի համար արդեն մշակված պլաններ կան»,- ասվում է գրառման մեջ:

Ի պատասխան՝ բրիտանացի լրագրող Ռիկարդո Բրուքսը Twitter-ում հերքել է այս տեղեկատվությանը։

Նա հիշեցրել է, որ թագուհու մահվան դեպքում հատուկ ծրագիր կիրականացվի, և ռազմաօդային ուժերի ծառայությունն առաջինը կհայտնի այս ողբերգական լուրը, ինչի մասին կտեղեկացնի միապետի անձնական քարտուղարը։

Միևնույն ժամանակ Hollywood Unlocked-ի գլխավոր խմբագիր Ջեյսոն Լին պնդում է, որ տեղեկությունը ստացվել է հավաստի աղբյուրներից, և ինքը երբեք չստուգված տվյալներ չի հրապարակում։

«Մենք ստեր չենք հրապարակում, և ես միշտ երաշխավորում եմ իմ աղբյուրները: Մենք սպասում ենք պալատի պաշտոնական հայտարարությանը»,- ասել է Լին: