Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանն Ինստագրամի իր էջում հարց-պատասխան է կազմակերպել իր հետևորդների հետ՝ անդրադառնալով սիրելիի հետ հարաբերություններին, ինչպես նաև իրենց հետագա պլաններին։
Պարուհուց հետաքրքրվել են՝ ինչու սիրելին չի գալիս Հայաստան, այլ Սոֆին է միայն մեկնում ԱՄՆ նրան տեսնելու, ինչին ի պատասխան նա գրել է․ «Չեք մտածում, որ տարբերակ լիներ, ինքը կգար։ Ու իրականում այնպես չէ, որ չի եկել։ Այդ շրջանը միգուցե դուք եք բաց թողել։ Մենք երկուսս էլ աշխատում ենք ու շատ, հեռավորության պատճառներից մեկը հենց դա է։ Ու ինչ որ պահի ստիպված ենք լինում զոհել շատ բաներ ու վճարել շատ թանկ։ Բայց ունենք այն, ինչն ունենք։ Ճիշտ է դժվար, բայց երջանիկ ենք, որ կարողանում ենք պահել մեր հարաբերությունները»։
Սոֆին նաև պատասխանել է այն հարցին՝ արդյոք պատրաստվում են առանձին ապրել, թե սիրելիի ծնողների հետ, ինչպես նաև խանոտ է, թե՝ ոչ։ «Մենք նախընտրում ենք առանձին, դա ամեն զույգի որոշումն է։ Օրինակ՝ մեր տանը բոլորս միասին ենք ապրում, և դա նույնպես հրաշալի է»,- գրել է Սոֆին, ապա անձրադարձել խանդոտ լինելու հարցին․ «Բոլոր մարդկանց մեջ կա խանդ, եթե առիթ կա, կարթնանա միջիցս։ Բայց ես շատ վստահում եմ, ու նաև շատ ինքնավստահ եմ հարաբերության մեջ, դրա պատճառով, կարելի է ասել, բացակայում է ինձ մոտ»։
Պարուհուց նաև հետաքրքրվել են, թե ինչպես են նրանք ծանոթացել, Սոֆին գրել է․ «Բավականին երկար ընթացք ինձնով հետաքրքրվել է։ Բայց քանի որ ես սովորում եմ արտերկրում, շփում չենք ունեցել։ Հետո հանգամանքների բերումով մի քանի անգամ շփման փորձեր լինում են։ Քովիդի ամենաբուռն շրջանն էր։ Ու նույնիսկ չգիտեմ ոնց իմ սիրտը գրավում է, իմ հակապատկերը»։
Նշենք, որ Սոֆին ու սիրելին միասին են 2020 թվականից: Հայտնի է, որ նրա և ընտրյալի միջև տարիքային տարբերությունը 12 տարի է: