Հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Շոն Փենն այցելել է Կիև՝ Ուկրաինայում իրավիճակի սրման ժամանակ։ Այս մասին փետրվարի 23-ին Instagram-ում պատմել է PR 1+1 բաժնի ղեկավար Օլգա Գուդզը։
Նրա խոսքով՝ Փենը եկել է շարունակելու Ուկրաինայի մասին վավերագրական ֆիլմի նկարահանումները։ Սակայն դրա սյուժեն դեռ գաղտնազերծված չէ։
Շատ ուկրաինացիներ նրա ժամանումը գնահատել են որպես աջակցության նշան իրենց երկրի համար դժվարին պահին։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ի գիշերը հայտարարել է Ուկրաինայի դեմ ռազմական հատուկ գործողության մասին։ Երկրի իշխանություններն ու համաշխարհային հանրությունը դա անվանել են ներխուժում։ Շատ բնակավայրեր ենթարկվում են հրթիռային հարվածների․ երկրում ռազմական դրություն է մտցվել։