Այզան աբորտի է դիմել Օլեգ Մայամիի «աղքատության» պատճառով

Բլոգեր Այզան «Детектор» հաղորդման ժամանակ խոստովանել է, որ ընդհատել է Օլեգ Մայամիից հղիությունը՝ մեկնաբանելով, որ երկու նախկին «աղքատ» ամուսիններն իրեն բավարար էին։

«Երրորդ աղքատից երեխա ունենալը շատ սարսափելի է: Այդ ժամանակ ես կունանեյի երեք աղքատ նախկին ամուսին և երեք երեխա։ Սա նշանակում է, որ իմ աշխատանքը ավելի կշատանար, և ես չէի դիմանա,- ասել է Այզան:

Միաժամանակ նա դժգոհել է, որ իր բոլոր տղամարդիկ ֆինանսական խնդիրներ ունեն։ Օլեգ Մայամիի դեպքում բլոգերը հասկացել է, որ չի կարողանա պահել երեխային, և որոշել է հղիության երկրորդ ամսում աբորտ անել։

Այզան մի քանի տարի ամուսնացած է եղել հայտնի ռեփեր Գուֆի հետ, ումից որդի է ունեցել։ Երկրորդ ամուսնությունը գործարար և սերֆեր Դմիտրի Անոխինի հետ էր, բայց ամուսինների միջև ֆինանսական խնդիրներ ծագեցին ընդհանուր բիզնեսի պատճառով, ինչը հանգեցրեց բաժանման: Նրանք ունեն ընդհանուր որդի՝ Էլվիսը։ Կատարող Օլեգ Մայամիի հետ հարաբերությունները Այզայի մոտ նույնպես չստացվեցին։