Հազվագյուտ կադրեր. Պրիյանկա Չոպրային և Նիկ Ջոնասին նկատել են ժամադրության գնալիս

Պրիյանկա Չոպրան և Նիք Ջոնասն ամուսնացել են 2018 թվականին։ Հարսանիքը տևել է երեք օր (զույգը հետագայում եւս չորս արարողություն է անցկացրել)։ Այս տարվա հունվարին նրանք առաջին անգամ ծնող դարձան փոխնակ մոր շնորհիվ, ուստի սիրահարներն հազվադեպ են երևում հանրության առաջ, բայց երբեմն (պապարացիների աշխատանքի շնորհիվ) դեռ հաջողվում է նրանց նկատել։

Այսպիսով, նախորդ օրը սիրահարներին բռնացրել են Լոս Անջելեսում զբոսնելիս։ Ճիշտ է, այս անգամ Պրիյանկան և Նիկը որոշել են ժամանակն անցկացնել միայնակ՝ առանց երեխայի։ Երիտասարդ ծնողները տպավորիչ տեսք են ունեցել:

Պրիյանկան ելքի համար ընտրել է դեղձի գույնի երեկոյան զգեստ՝ բաղկացած տոպից և ասիմետրիկ կիսաշրջազգեստից։ Զգեստը հիանալի կերպով ընդգծել է աստղի կազմվածքը, իսկ նրա արևայրուքն էլ ավելի տպավորիչ է դարձրել աստղի կերպարը։ Նիքը ընտրել է պրինտով վերնաշապիկ և մուգ կաթնային տաբատ։ Դե ինչ, ամեն բան ստացված է: