Զեյն Մալիքը որոշել է վերադարձնել Ջիջի Հադիդին, երբ իմացել է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ նրա սիրավեպի մասին

Վերջերս բոլորը քննարկում են հոլիվուդյան նոր սիրավեպը, որի կողքով չի կարելի անտարբեր անցնել։ Լեոնարդո ԴիԿապրիոն փորձում է գրավել Ջիջի Հադիդի սիրտը, և կարծես թե դա արդեն հաջողվում է: Չնայած այն հանգամանքին, որ նա վերջերս է բաժանվել Կամիլա Մորոնեից հինգ տարվա հարաբերություններից հետո: Շատերը կատակում էին, որ Լեոն պարզապես չի հանդիպում 25 տարեկանից բարձր աղջիկների հետ, սակայն հանուն Հադիդի նա որոշել է բացառություն անել։

Լեոնարդո ԴիԿապրիոն և Ջիջի Հադիդը ներկայումս ռոմանտիկ հարաբերությունների մեջ են։

Ջիջի Հադիդի նախկին ընկեր Զեյն Մալիքը լուրջ չի վերաբերվում Ջիջիի նոր սիրավեպին։ Ավելին, նա հույս ունի վերադարձնել իր սիրելիին՝ չնայած անցյալ տարի նրանց միջև տեղի ունեցած բոլոր սկանդալներին։ Այս մասին HollywoodLife-ին հայտնել են Զեյնին մոտ կանգնած աղբյուրները։ Նրանք ասում են, որ Մալիքը կցանկանար, որ իրենց դուստրը լիարժեք ընտանիք ունենար։

Անցած աշնանը հայտնի դարձավ Ջիջի Հադիդի և Զեյն Մալիքի բաժանման մասին։ Պատճառը եղել է երգչի և մոդելի մոր՝ Յոլանդա Հադիդի միջև ծագած կոնֆլիկտը։