Կինոքննադատները բարձր են գնահատել Marvel-ի նոր սերիալը

Կինոքննադատները, որոնց հաջողվել է գնահատել Marvel-ի նոր սերիալը՝ «Մարդագայլը գիշերով» (Werewolf by Night) մինչ պաշտոնական թողարկման ամսաթիվը, գովել են նախագիծը՝ սարսափեցնող մթնոլորտի և գլխավոր հերոսների լավ խաղի համար, գրում է movieweb.com-ը։ 

«Ֆիլմը հիանալի նախագիծ է՝ հրեշների մասին դասական ֆիլմերին հարգանքի տուրքով: Գերդաժան, անառողջ հումորի զգացումով և մեծ ոգով։ Գաել Գարսիա Բերնալը և Լաուրա Դոնելլին ողջունելի համալրումներ են մետատիեզերքում»,- գրել են նրանք:

Բացի այդ, սերիալն անվանել են Marvel-ի «ամենայուրօրինակ» նախագիծը «Գալակտիկայի պահապաններից» ի վեր։ Մասնագետների կարծիքով՝ «Գիշերային մարդագայլ»-ի սյուժեն բավականին պարզ է, բայց միևնույն ժամանակ «ինքնաբավ և ոճային»։