Թափանցիկ բիկինիով Քիմ Քարդաշյանը հիացրել է երկրպագուներին․ լուսանկար

Թվում է, թե Քիմ Քարդաշյանի «մերկ» լուսանկարներն այլևս ոչ մեկին չեն զարմացնում։ Բայց յուրաքանչյուր գրառման կամ հայտնվելու դեպքում 42-ամյա հայտնիին հաջողվում է մեծ տպավորություն գործել։ Նախօրեին նա բաժանորդների հետ կիսվել է Կալիֆորնիայի լողափից թարմ լուսանկարներով: Քիմը կեցվածք է ընդունել տեսախցիկի առաջ և նիհարելուց հետո ցուցադրել կազմվածքը։ «Կյանքի խորհուրդ՝ ստեղծիր ինքդ քեզ»,- մեկնաբանված է լուսանկարը։ Լյուքս դասի բրենդի լողազգեստը փոխարինվել է սպիտակ SKIMS սպորտային բիկինիով։ Ճիշտ է, ջրի պատճառով գործվածքը թրջվել ու դարձել է համարյա թափանցիկ։

Կամ Քիմը ցանկանում էր շեղել ուշադրությունը Balenciaga-ի սկանդալից, կամ նա ակնկալել է իր համարձակ լուսանկարներով ևս մեկ անգամ գովազդել սեփական ապրանքանիշը։