Տեսահոլովակի պրեմիերա․ Նանուլ` «Սիրտս քոնն է, Հայաստա՛ն»

Երգչուհի Նանուլը ներկայացրել է նոր տեսահոլովակ, որի անունն է «Սիրտս քոնն է, Հայաստա՛ն»: Երգչուհու մայրը՝ Վիկա Մարտիրոսյանը, հրապարակել է երգից հատված, որին կից գրել է. «Այո՛, դու ու քո սերունդը մեր ապագան եք՝ փայլուն ապագան: Եվ թող խաղաղ ապագա լինի քո հայրենիքում Նանուլս՝ իմ մեծ աղջիկ, շնորհավորում եմ քեզ այսքան ներկայանալի քայլի համար ու քո ամբողջ ստեղծագործական թիմին: Թող տիեզերքը լսի այս երգը»:

Երաժշտության հեղինակն է Վարդան Գալստյանը, իսկ խոսքերինը՝ Ռուբեն Մխիթարյանինը: