«30 տարի անց փորձել ենք վերականգնել ոչ միայն երգը, այլ նաև այն տրամադրությունն ու բարությունը, որ տիրում էր այն տարիներին». Մանե Գրիգորյան

Ամանորին ընդառաջ Երգի պետական թատրոնի էջում հրապարակվել է «Ժամը հասել է» երգի նոր տարբերակը թատրոնի սաների մասնակցությամբ:

«Ժամը հասել է… 30 տարի անց փորձել ենք վերականգնել ոչ միայն երգը, այլ նաև այն տրամադրությունն ու բարությունը, որ տիրում էր այն տարիներին: Պապան այսօր էլ իր մեղեդիով բոլորին համախմբում է Երգի Թատրոնում:Թող այս երգը խաղաղություն ու բարություն բերի հայ ընտանիքներին»:

Տեսահոլովակում համախմբվել են թատրոնի գրեթե բոլոր սերունդների ներկայացուցիները՝ Շուշան Պետրոսյանւ, Արթուր Իսպիրյանը, Նունե Եսայանը, Արամոն, Արսեն Սաֆարյանը, Սոնան.Էրիկ Կարապետյանը, Սոնա Ռուբենյանը, Արամ MP3-ն, Ռուսլանը,Անուշ Բադալյանը,Էրիկ Անտոնյանը, Աննա Միսակյանը, Ավետ Սարիբեկյանը, Սուսի Հունանյանը: